ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ
Անքնությունը կարող է հիպերտոնիայի հանգեցնել. news.am
Անքնությամբ տառապող մարդկանց մոտ, մասնավորապես նրանց, ում քուն մտնելու համար 14 եւ ավելի րոպե է պահանջվում, մեծ է հիպերտոնիայի ռիսկը, ասվում է Psych Central –ում հրապարակված հոդվածում: Անքնությունն ամբողջ աշխարհում քնի ամենատարածված խանգարումն է: Այդ մարդկանց 10%-ը քրոնիկ անքնություն ունի եւ դրա հետ կապված բժշկական օգնության է դիմում:
Հետազոտողներն ուսումնասիրել են նյարդային համակարգի գերգրգռման հետ կապված անքնությունը: Այդ տեսակի անքնությամբ տառապող մարդկանց համար դժվար է թուլանալ եւ քնել, քանի որ նրանք ամբողջ օրը լարվածության մեջ են գտնվում:
Հետազոտությանը քրոնիկ անքնությամբ 219 մարդ է մասնակցել: Մասնակիցների 60%-ը կանայք են եղել: Կամավորների միջին տարիքը մոտ 40 տարեկանն է եղել: Քրոնիկ անքնություն ասելով բժիշկները ավելի քան 6 ամիս շարունակված քնի հետ կապված խնդիրներն են հասկացել:
Մասնակիցները քնի լաբորատորիայում մի գիշեր են անցկացրել, իսկ հաջորդ օրը քնի խանգարումների ախտորոշման համար նախատեսված թեստ լրացրել: Լաբորատորիայում մասնակիցներին հնարավորություն են ընձեռել 20 րոպե քնել առավոտյան ժամը 9-ին եւ 11-ին, իսկ հետո՝ գիշերվա ժամը մեկին եւ երեքին: Մասնակիցների կեսին քուն մտնելու համար 14 կամ ավելի քիչ րոպե է պահանջվել, իսկ մյուս մասին՝ 14 րոպեից ավելի: Ենթադրվել է, որ մասնակիցները, որոնք չեն կարողացել քնել 14 եւ ավելի րոպե, անքնություն են ունեցել՝ կապված նյարդային համակարգի գերգրգռման հետ:
Գիտնականները հետաքրքրվել են՝ արդյոք մասնակիցները հիպերտոնիա են ունեցել, եւ չափել նրանց արյան ճնշումը: Հետազոտոները հաշվի են առել հետեւյալ փաստերը՝ ճարպակալումը, քնի ապնոէն, շաքարախտը, ծխելը, ալկոհոլի եւ կոֆեինի չարաշահումը: Անքնություն ունեցող մարդկանց, որոնք 14 րոպեից ավել չեն կարողացել քուն մտնել, հիպերտոնիայի ռիսկը 300%-ով բարձր է եղել: Նրանց, ովքեր չեն կարողացել քուն մտնել 17 եւ ավելի րոպե, ռիսկը 400%-ով է բարձր եղել:
12.02.2015 Կարդացեք նաև
Մարդիկ տարբեր ձևով են վերաբերվում ննջասենյակի օդի ջերմաստիճանին։ Որոշները նախընտրում են քնել ցածր ջերմաստիճանի պայմաններում, ոմանք էլ՝ բարձր։ Իրականում ո՞րն է լավագույնը։ Դա իմանալու համար նախ պետք է պարզել...
24.11.2021
Ավելի վաղ գիտնականներն արդեն խոսել են այն մասին, որ քնի պակասը մարդուն դարձնում է առավել ընկալ հիվանդությունների նկատմամբ: Նոր հետազոտություններով դա հաստատվել է կոնկրետ թվերի լեզվով` «փորձ` սենսոր թևնոցներով»...
26.02.2021
Մարդն այլ միջոց չունի ուժերը վերականգնելու, քան լիարժեք քունն է: Մյունխենի (Գերմանիա) Տեխնիկական համալսարանին կից հոգեբուժական և հոգեթերապիայի հիվանդանոցի պրոֆեսոր Հանս Ֆյորստլը դեղագործների...
22.12.2020
Եթե մարդու մոտ կա քնի հաճախակի պահանջ, չնայած այն բանին, որ նա գիշերը քնում է 7-8 ժամ, ապա դա խոսում է նրա մասին, որ առկա է օրգանիզմի ինչ-որ խանգարում, կարծում են Սթրեսի հետազոտման ինստիտուտի շվեդ բժիշկները...
18.11.2020
Գիշերներն արթուն մնալու հակված մարդիկ հաճախ գանգատվում են միայնության զգացողությունից և վատ ինքնազգացողությունից: Ակտիվությունը գիշերային ժամերին կարող է առաջացնել դեպրեսիա...
12.09.2019
Այս հետազոտության ղեկավար, բժշկության պրոֆեսոր և փիլիսոփայության դոկտոր Եվա Վան Քաութերը լաբորատոր պայմաններում հայտնաբերել է, որ այն տղամարդիկ, ովքեր մեկ շաբաթվա ընթացքում քնել էին հինգ ժամից պակաս...
02.09.2019
Քնի պակասն ազդում է գլխուղեղի սոմատոսենսոր կեղևի, կղզյակային բլթի և հարակից կորիզի վրա, որոնք տարբերակում են՝ ազդակն առաջացնո՞ւմ է ցավ, թե` ոչ, գրում է "Новости Mail.RU"-ն: Ընդ որում, ցավի ընկալունակության և քնի...
25.03.2019
Վերջին շրջանում մեծ ուշադրություն է հատկացվում ֆիզիկական ակտիվության և ճիշտ սննդի անհրաժեշտությանը: Դրանք երկուսն էլ պետք է ամրացնեն մեր առողջությունը, այդ թվում նաև` սիրտ-անոթային համակարգը...
07.02.2019
Նոր հետազոտությանը մասնակցեել են դաշտանադադարի մեջ գտնվող 93 668 կին: Մասնակիցների տարիքը տատանվում էր 50-ից 79տ: 56%-ը գոհ էր իր սեռական կյանքից: 52%-ն ինտիմ կյանքով ապրել էր վերջին տարվա ընթացքում...
07.02.2017
Եթե դուք պետք է ամբողջ գիշեր աշխատավայրում լինեք, անհրաժեշտ է նախօրոք քնել՝ կարգավորելով ռեժիմը: Սա հնարավորություն կտա խուսափել քնի պակասի բացասական հետևանքներից, գրում է The Daily Mail-ը...
25.01.2017
Բրիտանացի գիտնականները պարզել են 50 տարեկանն անց մարդկանց առողջ քնի պայմանները, հաղորդում է The Telegraph-ը։ Բժիշկների խոսքով՝ անրաժեշտ է քնելուց երեք ժամ առաջ զերծ մնալ ուտելուց և սարքեր...
13.01.2017
Մարդկանց մոտ, ովքեր թեկուզ մի քանի օրով ստիպված են լինում կրճատել քնի տեւողությունը, փոխվում է աղիների միկրոֆլորան եւ նվազում ինսուլինի հանդեպ զգայնությունը: Այս մասին գրում է Molecular Metabolism-ը...
09.11.2016
Հետազոտելով մարդու հանգիստը քնի ժամանակ, մասնագետները եկել են անսպասելի եզրակացության: Պարզվում է, որ զույգը մեկ անկողնում քնելիս զրկվում է լիարժեք հանգստից: Այդպիսի եզրակացության են եկել Ռայերսոն Համալսարանի...
31.10.2016
Ամերիկյան Թեխասում գիտնականները հետեւել են մի քանի հարյուր կամավորի եւ պարզել, որ աշխատանքի կամ դասի գնալու համար վաղ արթնանալը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու հոգեկան առողջության վրա...
20.10.2016
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ